Եվրամիությունը պետք է հրատապ միջոցներ ձեռք առնի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, եթե ԱՄՆ-ն պղնձի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր մտցնի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։

Ելույթով հանդես գալով Քվեբեկի վարչապետ Ֆիլիպ Քուլյարդի հետ հանդիպումից հետո՝ Մակրոնը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած միջոցները «տնտեսական ազգայնականություն» են, իսկ ազգայնականությունը պատերազմ է, որտեղ բոլոր կողմերը տանուլ են տալիս:

«Այս համատեքստում կարեւոր է, որ Եվրամիությունն արագ եւ համաչափորեն արձագանքի ԱՀԿ-ի շրջանակներում», - ասել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագներ կմտցնեն: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25%, ալյումինինը՝ 10%: Այս որոշումը մտահոգության տեղիք է տվել Եվրոպայում, որը հայտարարել է այդ սակագների ներդրման դեպքում Միացյալ Նահանգների նկատմամբ հակամիջոցներ գործադրելու մասին։

Գրեթե բոլոր առեւտրային գործարքներում մենք տանուլ ենք տալիս. Թրամփ

Թրամփը մտահոգված չէ ալյումինի եւ պողպատի ներմուծման մասին իր որոշումից հետո ֆոնդային շուկայի անկմամբ

Առեւտրային պատերազմները լավ են, դրանցում հեշտ է հաղթելը. Թրամփ

ԵՄ-ն վճռական պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ներդրմանը