Bugatti ընկերությունը Facebook-ի իր էջում  հրապարակել է Chiron հիպերքարի նոր մոդիֆիկացիայի տեսաթիզերը, որի պրեմիերան տեղի է ունենալու Ժնեւի ավտոսրահում: Ենթադրվում է, որ խոսքը կուպեի Sport տարբերակի մասին է՝ 1800-ձիաուժանոց շարժիչով, հայտնում է Autonews-ը: 

Ըստ հոլովակի՝ նորույթը ստանդարտ «Շիրոնից» կտարբերվի բաց թողնելու համակարգի կարճ խողովակով, շարժիչի հատվածի կափարիչով, ինչպես նաեւ թափքի այլ աերոդինամիկական ծածկոցով: Հիպերքարը կունենա արդիականացած 8-լիտրանոց W16 շարժիչ՝ 4 տուրբիններով, որոնց փոխանցումը, ինչպես սպասվում է, կմեծանա 1500-ից հասնելով 1800 ձիաուժի:

Bugatti Chiron նոր տարբերակի դինամիկական բնութագրիչներն առայժմ հայտնի չեն: Սովորական «Շիրոնը» 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը «անվտանգության նպատակներով» սահմանափակված է ժամում 420 կմ: Սահմանափակումները հանելու համար հատուկ բանալի է պահանջվում, որը սահմանափակման նիշը հասցնում է մինչեւ ժամում 450 կմ-ի: