Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք սահմանվել էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի ներկայացուցիչների դեմ: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

«2018 թվականի մարտի 5-ին Խորհուրդը մինչեւ 2019 թվականի մարտի 6-ը երկարացրել է 13 մարդու ակտիվների սառեցումը, որոնք պատասխանատու են համարվում ուկրաինական պետական միջոցների ապօրինի յուրացման եւ լիազորությունների չարաշահման համար, որը հանգեցրել է ուկրաինական պետական միջոցների կորստին»,- նշված է հայտարարոջթյան մեջ:

Հստակեցվում է, որ սահմանափակող միջոցները չեն երկարացվել 2 անձի նկատմամբ:

Անցյալ տարի հաղորդվել էր, որ ԵՄ-ն որոշում է ընդունել մինչեւ 2018 թվականի մարտի 5-ը Ուկրաինայի 15 քաղաքացիների դեմ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարացման մասին: