Ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է 2018 թվականի ապրիլի 7-ը`շաբաթ օրը: Նման որոշում է կայացնելու ՀՀ կառավարությունը վաղը՝ մարտի 6-ին կայանալիք նիստում։

Նշենք, որ ապրիլի 1-ին  ՀԱԵ-ն նշելու է Սուրբ Հարության տոնը, իսկ հաջորդ օրը մեռելոց է լինում։

Ըստ կառավարության հիմնավորման` «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: