Թուրքիայում Ստամբուլ-Անկարա չվերթն իրականացնող Turkish Airlines-ի օդանավի օդաչուն թռիչքից վայրկյաններ առաջ է նկատել, որ օդանավում վառելիք չկա։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ THY-ի օդանավը թռիչքուղում շարժվելու ժամանակ հանկարծակի արգելակել է, որի հետեւանքով օդանավի 3  բորտուղեկցորդուհիներ ընկել են գետին ու վնասվածքներ ստացել։

Ավելի ուշ պարզվել է, որ օդաչուն օդանավը օդ բարձրացնելուց վայրկյաններ առաջ է նկատել, որ վառելիք չկա օդանավում եւ արագ արգելակել է օդանավը։