Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին հինգ տարիների ընթացքում Կամբոջայում վերջին ընձառյուծների պոպուլյացիան նվազել է 72 տոկոսով: Սրանք վերջին ընձառյուծներն են ամբողջ Հնդկաչինում, որը միավորում է Կամբոջան, Լաոսը եւ Վիետնամը, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Գիտնականները հայտնաբերել են, որ ընձառյուծների համակենտրոնացումը նվազել է աննախադեպ չափերի՝ մեկ տեսակ 100 քառ/մետրում: Դրա պատճառները որսագողությունն է, անօրինական վաճառքի համար կենդանիներին որսալը եւ ապօրինի որսը: Ուսումնասիրության համահեղինակ, դոկտոր Յան Կամլերը ScienceDaily- ին տված հարցազրույցում ասել է. «Այս պոպուլյացիան Հնդկաչինում ընձառյուծների վերականգնման հույսի վերջին ճառագայթն  է:

Միջազգային հանրությունն այլեւս չի կարող մատների արանքով նայել սրան: Անցյալ շաբաթ  աշխարհը նշում էր Վայրի բնության օրը, եւ այժմ մենք պետք է դադարենք խոսել եւ սկսենք գործել: Այդ թվում զսպենք որսագողության համաճարակը, որը սպառնում է այս գեղեցիկ կատուներին Կամբոջայում եւ ամբողջ աշխարհում »:

Հետազոտողները նաեւ զարմացել էին, երբ պարզել էին, որ այժմ ընձառյուծները որսում են բանտենգենների՝ 800 կգ քաշով վայրի ցուլերի: Հնկաչինական ենթատեսակը աշխարհում միակ ընձառյուծն է, որը որսում է 500 կգ-ից ավելի կենդանիների, այսինքն, իր քաշից հինգ անգամ ավել կենդանու: