2018 թվականին Հայաստանում տեղի կունենան բազմաթիվ հայկական ֆիլմերի պրեմիերաներ: Այս մասին այսօր` մարտի 6-ին, ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգի եւ ոլորտի հիմնախնդիրների թեմայով ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այս տարի մենք ունենք «Լորիկ» ֆիլմի պրեմիերան, Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը» ֆիլմի պրեմիերոն. անվանումը նախնական է՝ աշխատանքային: Կներկայացվի Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը, դեկտեմբերին կլինի «Սպիտակ» ֆիլմը, որի պրեմիերան Հայաստանում եւ Ռուսաստանում նույն օրը կլինի, քանի որ ժապավենը հայ-ռուսական է: Ամենաուրախալին «Չինչիկ» ֆիլմն է, որն անպայման այս տարի ավարտին է հասցվելու, եւ դրա հետ մենք շատ հույսեր ենք կապում»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: