Կոտայքի մարզում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ մարտի 6-ին ժամը 10։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 34 RM 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ շուրջ 40 մետր մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել ձորում: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Աղբյուրի տվյալներով՝ մեքենայում հայտնաբերվել է Հրազդանի 40-ամյա բնակիչ Մակաբե Մանուկյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր եւ նրա անվամբ անձնագիր: