Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի Սիմոե գործող հրաբուխում գրանցվել է հզոր ժայթքում, խառնարանի վրա բարձրանում է մոտ 2,3 հազար մետր բարձրությամբ ծխի եւ մոխրի սյուն, երեքշաբթի հայտնել են երկրի օդերեւութաբանական գլխավոր վարչությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդերեւութաբանները տեղական ժամանակով 14:27-ին գրանցել են «պայթյունային բնույթի» ժայթքում: Շրջանում շարունակվում են նաեւ հրաբխային ցնցումները:

Շրջանում սահմանվել է վտանգավորության հնարավոր հինգ մակարդակից երրորդ մակարդակ: Սա նշանակում է լեռան վրա բարձարանալու եւ մոտենալու արգելք: Մասնագետները կոչ են անում հատուկ զգուշություն պահպանել հրաբխից 2 կմ շառավղով, քանի որ հնարավոր են հրաբխային քարերի եւ լավայի արտանետումներ: Հաջորդ 4-րդ եւ 5-րդ մակարդակները նախատեսում են համապատասխանաբար՝ «տարհանման նախապատրաստություն» եւ «շտապ տարհանում»:

Ճապոնական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրաբխի ժայթքման հետեւանքով չեղարկվել են Կագոսիմա օդանավակայան կամ այնտեղից թռչող ոչ պակաս 44 չվերթ, որը Կյուսյու կղզու ծանրաբեռնվածության մակարդակով երկրորդն է համարվում:

Սիմոե հրաբխի վերջին ժայթքումը, որտեղ ընթացել են Ջեյմս Բոնդի «Միայն երկու անգամ ես ապրում» 5-րդ ֆիլմի նկարահանումները, գրանցվել է ընթացիկ տարվա մարտի 1-ին: