Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանել, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Ինչպես հայտնի է դարձել, ԵԽ-ի նման գործողությունները պատասխան են դարձել ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանմանը: Եվրոպական գերատեսչության ցուցակում ներառվել են հետեւյալ ապրանքները՝ պողպատ, ջինս, կոշիկ, մոտոցիկլետ, բրինձ, բուրբոն, նարնջի հյութ: Նշվում է, որ ԵՀ-ն մտադիր է մաքսատուրք սահմանել 2.8 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքների համար: