Հյուսիսային եւ Հարավային Կորեաները պայմանավորվել են ապրիլի վերջին 2 երկրների առաջնորդների գագաթնաժողով անցկացնել եւ «թեժ գիծ» ստեղծել՝ խորհրդատվություններ անցկացնելու ու հնարավոր ռազմական լարվածության թուլացման նպատակով, նշված է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարավային եւ Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են ապրիլի վերջին Փհանմունջոմ կետում անցկացնել երրորդ միջկորեական գագաթնաժողովը եւ մտադիր են այս նպատակով գործնական խորհրդատվություններ անցկացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեաները «պայմանավորվել են 2 երկրների միջեւ «թեժ գիծ» ստեղծել՝ ռազմական լարվածության թուլացման եւ սերտ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ «թեժ գծով» առաջին շփումը տեղի կունենա միջկորական երրորդ գագաթնաժողովից առաջ»,- նշված է հայտարարության մեջ:

Համաձայնությունը ձեռք է բերվել երեքշաբթի ավարտված Հյուսիսային Կորեա Հարավային Կորեայի կառավարական պատվիրակության երկօրյա այցի ընթացքում: