Հնդկական Հայդարաբադ քաղաքում (Թելանգանա նահանգ) ձերբակալել են տղամարդուն, որը կտրել է իր 19-ամյա որդու դաստակը պոռնոյով տարվելու համար, հաղորդում է IANS գործակալությունը։

Նշվում է, որ 45-ամյա Մոհամեդ Կայում Քուրեյշին զայրացել է՝ նկատելով, որ որդին՝ Հալեդը շատ ժամանակ է տրամադրում  մեծահասակների համար նախատեսված տեսանյութեր նայելուն։

Փորձելով «բուժել» որդուն՝ Քուրեյշին դիմել է արմատական միջոցների եւ կտրել է քնած որդու աջ ձեռքի դաստակը։ Տղան գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները ենթադրում են, որ վերջույթը կարել եւ շարժական ֆունկցիան վերականգնել հազիվ թե հաջողվի։

Երիտասարդի հորը սպանության փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել։