Արագածոտնի մարզում փետրվարի 21-ին ավտովթարի հետեւանքով տուժած 2.5 ամսական փոքրիկին միացված արհեստական շնչառական ապարատն անջատել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ փոքրիկի գիտակցությունը տեղն է, նրա վիճակում դրական դինամիկա կա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզում ժամը 12։50-ի սահմանում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի եւ Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: