Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցով Փհենյանում գտնվող Հարավային Կորեայի պատվիրակության անդամների համար ընթրիք է կազմակերպել, գրում է Կորեայի կենտրոնական հեռագրայինգործակալությունը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ ողջունել է պատվիրակությանը. «Ընթրիքը սկզբից մինչեւ վերջ անցել է ջերմ մթնոլորտում՝ լցված հայրենակիցների հանդեպ սիրով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կորեայի թերակղզում հարաբերությունների բարելավմանը, խաղաղության եւ կայունության ապահովմանն առնչվող հարցեր: Կիմ Չեն Ընը նաեւ անձնական նամակ է հղել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին:

Հարավային Կորեայի պատվիրակության այցը Փհենյան տեղի է ունեցել մարտի 5-ին: