Սիրիայում կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ–ն։

Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել են 26 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, նրանք բոլորը զոհվել են:

Վթարը տեղի է ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ, ժամը 15։00–ին։ Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա:

Նախնական տեղեկությամբ՝ ավիաաղետի պատճառը, հնարավոր է, եղել է տեխնիկական անսարքությունը: Դեպքի հետաքննության համար ստեղծված հատուկ հանձնաժողով կքննի միջադեպի բոլոր հնարավոր տարբերակները։