ԱՄՆ ընտրություններին միջամտության մեջ մեղադրվող ռուսները դատարանի առաջ կկանգնեն, եթե խախտել են ՌԴ օրենքները: Այս մասին NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

Նրա խոսքով, եթե նրանք խախտել են ՌԴ օրենքը, ապա «մենք նրանց պատասխանատվության կենթարկենք»: «Եթե նրանք չեն խախտել ռուսական օրենքը, ապա նրանք չպետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Պուտինը: «Ի վերջո, դուք պետք է հասկանաք, որ Ռուսաստանում մարդիկ ամերիկյան օրենքներով չեն ապրում, այլ Ռուսաստանի օրենքներով, եւ հետագայում էլ է այդպես  լինելու»: