Ֆրանսիական առաջատար գովազդատուներն ու հեռարձակողները լայնածավալ քարոզարշավ են սկսել գովազդներում սեքսիստական կարծրատիպերի դեմ՝ տղաների համար վաճառվող խաղալիքից բեռնատարների վաճառքից մինչեւ փոշեկուլներ վաճառող մերկ կանանց, հաղորդում է AP-ն:

Նրանք գովազդի քաղաքականության մասին խարտիա են ստորագրել՝ գովազդներում տղամարդկանց, կանանց, աղջիկների եւ տղաների «սեքսիստական կամ սեռական կարծրատիպերը» վերացնելու համար: Հեռարձակողները եւ գովազդատուները սեքսիզմի դեմ պայքարի իրենց ջանքերի մասին զեկույցներ են ներկայացնելու եւ կպատժվեն այն գովազդների համար, որոնք «չափազանց» կհամարեն: