Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ։

Վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։

Նշենք, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ավելի վաղ ազատվել էր պաշտոնից եւ եւ նշանակվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: