Հայաստանի կառավարությունը հաստատել է անավարտ մնացած շենքերի շինարարության եւ դրանց հետագա օգտագործման մասին ծրագիրը: Համապատասխան որոշումը կայացվել է մարտի 6-ին կայացած կառավարության նիստում: Ծրագիրը ներկայացրել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Ծրագիրը կիրականացվի երեք փուլով` 2019-ից մինչեւ 2023 թվական՝ շինարարության ավարտի վերջնաժամկետին համապատասխան:

«Մարզպետներին եւ պետական գույքի կառավարման ղեկավար Արման Սահակյանին կհանձնարարվի մարզային զարգացման ծրագրերում ներառել շինարարության ավարտի կամ անավարտ մնացած շենքերի ապամոնտաժման միջոցառումներ», - ասել է Նարեկ Սարգսյանը: