Նիդերլանդների PAL-V ընկերությունը Ժնեւի ավտոսրահում ներկայացրել է առաջին թռչող սերիական ավտոմեքենան՝ Liberty-ն: Մեքենան կարող է երկու ուղեւորի եւ մինչեւ 20 կիլոգրամ բեռ տեղափոխել, հաղորդում է Motor-ը:

Ակնկալվում է, որ մեքենայի առաջին մատակարարումները կսկսվեն 2019 թվականին, անհրաժեշտ վկայականներ ստանալուց հետո:

PAL-V Liberty-ի համար հիմք են հանդիսանում երկու Rotax ավիացիոն շարժիչները:

 Գետնին շարժման ռեժիմում շարժիչի հզորությունը 100 ձիաուժ է: «Հարյուրի» հասնելու համար մեքենայից 9 վայրկյանից էլ քիչ ժամանակ է պահանջվում, առավելագույն արագությունը ժամում 160 կիլոմետր է: