Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը խնդրել է անձամբ իր եւ հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խորը ցավակցություններ եւ կարեկցանքի խոսքեր: