Տասը տարիների ընթացքում մինչեւ 18 տարեկան ամուսնացած կանանց թիվը նվազել է 15 տոկոսով: Եթե առաջ յուրաքանչյուր չորրորդ ամուսնացած կինը դեռահաս տարիքում էր ամուսնանում, ապա այսօր՝ ամեն հինգերորդը: Այս թվերը նշված են  ՄԱԿ մանկական հիմնադրամի զեկույցում (ՅՈՒՆԻՍԵՖ):

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի միջինում 12 միլիոն աղջիկ տարեկան ամուսնանում է մինչեւ 18 տարեկան դառնալը: Այժմ աշխարհում 650 միլիոն կին կա, որոնք ամուսնացել են մանկական հասակում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ մանկական ամուսնության դեմ պայքարում առավել շոշափելի հաջողությունները ձեռք են բերվել Հարավային Ասիայում: Այնտեղ թվերը նվազել են գրեթե մեկ երրորդով` 50 տոկոսից մինչեւ 30 տոկոս, հիմնականում` Հնդկաստանի իրավիճակի բարելավման շնորհիվ:

ՄԱԿ-ը հիշեցնում է, որ ամուսնանալով աղջիկները վաղաժամ հղիության, ծննդաբերության եւ մայրության վտանգին են ենթարկվում, նախքան ֆիզիկապես եւ հոգեբանորեն դրան պատրաստ լինելը: Բացի դրանից մեծանում է զուգընկերոջ կողմից սեքսուալ բռնության եւ ՄԻԱՎ-ի վարակների վտանգը: Վաղ ամուսնությունները խանգարում են ավարտել կրթությունը եւ զրկում են մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից: