Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռների տերմինալում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հրաժարվել են բաց թողնել Հայաստանից ներմուծված ելակի 250-կիլոգրամանոց խմբաքանակը:

«Ֆորպոստի» տեղեկություններով՝ հատապտուղը կարանտինային ստուգումը չի անցել դրանցում հայտնաբերված միջատների պատճառով:

Անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ելակի հետ միասին ներմուծող երկիրը Պետերբուրգ է ուղարկել նաեւ ծաղկային տրիպս, որը բույսերի վտանգավոր վնասատու է:

«Ռոսսելխոզնադզորի» մասնագետները որոշել են բեռը Հայաստան վերադարձնել: