ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը, հնարավոր է, եվրոպական երկրներից ԱՄՆ ավտոմեքենաների ներմուծման 25 տոկոս մաքսատուրք մտցնի, հայտնում է USA Today-ը:

«ԵՄ-ն ԱՄՆ-ի նկատմամբ իրեն բավական կոպիտ պահեց: Նրանք, փաստորեն, իրենց հետ բիզնես վարելն անհնարին են դարձնում, եւ այդուհանդերձ, իրենց մեքենաներն ԱՄՆ են ուղարկում: Մենք կարող ենք նրանց մեքենաների վրա 25 տոկոս մաքսատուրք դնել»,- ասել է Թրամփը:

Նա, սակայն, ընդգծել է, որ կողմերին կհաջողվի առեւտրային վեճը փոխհամաձայնությամբ լուծել: