Չինաստանում շանհայցի փոքրիկ տղան 47 տարով արգելափակել է մոր iPhone-ը, հայտնում է South China Morning Post-ը:

Մայրը որդուն մենակ էր թողել գաջեթի հետ, իսկ ինքը գործերով էր տարվել: Ենթադրվում էր, որ փոքրիկը դիտելու է կրթական հոլովակներ: Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել, եւ երեխային առաջարկվել է հեռախոսն ապարգելափակելու համար գաղտնագիր գրել:

Նա մշտապես սխալ թվեր է հավաքել: Արդյունքում ժամկետը, որից հետո հնարավոր է գաղտնագիրը նորից գրել հասել է մինչեւ 47 տարվա:

Կինը փորձել է iPhone-ը վերանորոգել վարպետի մոտ: Սակայն նա հայտնել է, որ հնարավոր չէ որեւէ բան անել, իսկ պրակտիկայում դեպքեր են եղել, երբ հեռախոսն 80 տարով է ագելափակվել:

Հիմա կինը մտածում է ոչ պիտանի դարձած iPhone-ը դեն նետի՞, թե՞ 47 տարի հետո թոռներին տա ապաարգելափակելու համար՝ ասելով, որ «դա նրանց հոր սխալի հետեւանքն էր»: