Սմարթֆոններ արտադրող կանադական BlackBerry ընկերությունը երեքշաբթի ամերիկյան Քալիֆորնիա նահանգի դատարանում հայց է ներկայացրել Facebook կորպորացիայի դեմ՝ մեղադրելով ընկերությանը մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ։ Պատասխանող կողմ են հայտարարվել նաեւ ընկերության դուստր ձեռնարկությունները՝ WhatsApp մեսինջերը եւ Instagram հավելվածը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Կանադական կողմը հաստատում է, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը սեփականացրել է  BlackBerry նորարությունը՝ WhatsApp-ի եւ Instagram-ի կատարելագործման ժամանակ օգտագործվելով անվտանգության, ինտերֆեյսի եւ մարտկոցի շահագործման իրենց արտոնագրված մշակումները:

Facebook–ը հերքել է մեղադրանքները՝ խոստանալով կոշտ պաըտասխան տալ կանադական ընկերության հավակնություններին։