Սպիտակում գազալցակայանի աշխատակիցները ծեծի են ենթարկվել այն բանի համար, որ ուղեւորից պահանջել են ավտոմեքենայից միջից դուրս գալ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Սպիտակ քաղաքում գործող գազալցակայանին է մոտեցել մի վարորդ եւ խնդրել է մեքենան լիցքավորել, իսկ գազալցակայանի աշխատակիցները պահանջել են, որ այդ մեքենայում գտնվող ուղեւորը դուրս գա ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է:

Այս հարցի շուրջ էլ վիճաբանություն է ծագել եւ գազալցակայանի 2 աշխատակիցները ծեծի են ենթարկվել: