ԱՄՆ կոնգրեսական թեկնածու Թիմ Մալինովսկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նրա խոսքով՝ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է ցեղասպանության կանխման համար, հայտնում է Armenian Weekly-ն:

Մալինովսկին, որը նախկին դիվանագետ է եւ Կոնգրես է առաջադրվել Նյու Ջերսի նահանգից, նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Ցեղասպանությունը, ըստ որում՝ խրախուսելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը, որպեսզի «նրանք հասնեն անցյալի ընդհանուր ըմբռնման»:

Մալինովսկին քննադատել է իր ընդդիմախոս Լեոնարդ Լեյնսին, որ նա 2013 թվականին Ադրբեջան է այցելել, քանի որ նրա ուղեւորության համար ամբողջությամբ վճարել էր Բաքվի ռեժիմը: