Audi ընկերությունը միացել է  թռչող մեքենաների մշակման նախագծին, որն իրականացնում են Italdesign–ն ու Airbus–ը։

Ժնեւի ավտոսրահի շրջանակներում  Pop Up նախատիպի նոր մոդելն է ներկայացվել։  

Այժմ ներկայացված թռչող մեքենան տարբերվում է միայն դիզայնով՝ մոտ է գերմանական Audi ավտոարտադրողի ոճին։

Թռչող մեքենայով կարելի է ինչպես երթեւեկել, այնպես էլ թռչել՝ կախված հարթակից:

Հիշեցնենք, որ փետրվարին Airbus ընկերությունը ցուցադրել էր Vahana նախագծի իր առաջին թռչող տաքսու՝ Alpha One–ի թռիչքը։

Alpha One–ի մշակումը սկսվել է 2016 թվականին։ Airbus ընկերությունը նախատեսում է արտադրանքը շուկա դուրս բերել 2020 թվականին։