Չեչնիայում վթարի է ենթարկվել հատուկ ծառայությունների Մի-8 ուղղաթիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցում իր աղբյուրին։

Նրա խոսքով, ուղղաթիռը ընկել է Իտում Կալինսկի շրջանի Խանգիխո կիրճում:

Հետագայում արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ հինգ հոգի զոհվել է, երկուսը՝ փրկվել են:

«Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:59-ին: Վթարի վայրում վատ եղանակային պայմաններ են եղել, ձյուն եւ անձրեւ է տեղացել», - ավելացրել է նա:

«Երկու բուժօգնության բրիգադ է ժամանել Շատոյսկի շրջան(սահմանակից է Իտում Կալինսկի շրջանին)»,–նշել են Առողջապահության նախարարության Աղետների ժամանակ բուժօգնության կենտրոնում:

Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռը պատկանել  է սահմանապահ ծառայությանը: