ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Կարայանը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։ Սուրեն Կարայանը եւ Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջեւ փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաեւ համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։