Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցով Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների հարցը չի վերաբերում շիաների եւ սուննիների միջեւ հարաբերություններին»,- նշել է Բորուջերդին:

«Պատրաստ ենք երկխոսություն անցկացնել այն նպատակով, որ տարածաշրջանային հարցերը կարգավորվեն»,- ընդգծել է նա:

Դրա հետ միաժամանակ, խորհրդարանականը խիստ քննադատության է ենթարկել Եմենում Սաուդյան Արաբիայի գործողությունները: