Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում  է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից:

Նրան շնորհավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մյունխենի անվտանգության  համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: