Չինաստանի հարավ-արեւելքում հնագետները հայտնաբերել են 17 դամբարան-քարանձավներ, որոնք մի քանի հազար տարեկան են, գրում է «Սինխուան»:

Դամբարանների խումբը ենթադրվում է, որ 1500 քառակուսի մետր մակերեսով քարանձավների ավերակների հիմնական մասն է, որը հայտնաբերվել է անցյալ տարվա սեպտեմբերին Չժեկա գյուղի տարածքում: Ինստիտուտի աշխատակիցները նշել են, որ այս գերեզմանները նահանգում ամենահինն եւ ամենախոշորնն են:

Հայտնաբերված դամբարան-քարանձավներն իրենցից ներկայացնում են փոսեր՝ լավ պահպանված մարդկային կմախքներով, որոնք տարբեր միջոցներով թաղվել են:

Հնագետների գնահատմամբ՝ դամբարան-քարանձավները ստեղծվել են նեոլիթի եւ բրոնզե դարի միջեւ ընկած ժամանակահատվածում: