Հարավաֆրիկացի տրիատլոնիստ Մխլենգա Գուալայի մարզումների ժամանակ նրա վրա հարձակվել են անհայտ անձինք եւ փորձել են բենզասղոցով կտրել ոտքերը:

Գուալայի մարզընկեր Սենդայլ Շեյնջը BBC-ին հաղորդել է, որ այժմ 26-ամյա մարզիկը լուրջ վնասվածքներով հիվանդանոցում է:

 Հաղորդվում է, որ երեք անհայտ անձինք Դուրբանում հարձակվել են մարզիկի վրա, երբ նա հեծանիվով մարզվում էր:

Հարձակվողները հասցրել են սղոցով վնասել մարզիկի երկու ոտքերը, մինչեւ նա կարողացել է փախչել նրանցից:

«Նա մտածել է, որ ցանկանում են թալանել իրեն, կանգնել է եւ տվել նրանց իր հեռախոսը: Բայց նրանք չէին ցանկանում ոչ նրա հեռախոսը, ոչ ժամացույցը, ոչ հեծանիվը», - պատմել է Շեյնջը:

Հարավաֆրիկացի տրիատլոնիստ Հենրի Շումանը, որը 2016-ին  Օլիմպիական խաղերում բրոնզ էր շահել, այս միջադեպն անվանել է նողկալի: