Աշխարհում 520 միլիոն «չհաշվառված» երեխաներ կան: Նման տվյալներ ներկայացնում է ՄԱԿ մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Այն մասին, թե ինչպես են դասավորվում նրանց ճակատագրերը, ոչինչ հայտնի չէ, եւ 2030 թվականին նրանց դրությունը կարող է վատթարանալ:

Առաջիկա տասնամյակում 22 մլն երեխաներ տարրական կրթություն չեն ստանա: 150 մլն աղջիկներ մինչեւ չափահաս դառնալը կամուսնանան: Եվս մի քանի միլիոն երեխա կմահանա հիվանդություններից, որոնք կարելի է կանխել:

Հիմնադրամի փորձագետները ընդգծում են, որ աշխարհի երեխաների կեսից ավելին ապրում է երկրներում, որտեղ շատ դժվար է հետեւել  Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացին, քանի որ այն տվյալների հավաքագրում եւ վերլուծություն չի իրականացնում:

Մի շարք երկրներում տեղեկություններ հավաքվում են, բայց արդյունքները հուսադրող չեն, նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում: