Շվեյցարական Richard Mille ժամացույցի ընկերությունը ներկայացրել է հատուկ ժամացույց, որը համատեղ մշակվել է բրիտանական McLaren ավտոարտադրողի հետ: Ժամացույցի արժեքը 180 հազար շվեյցարական ֆրանկ է, հաղորդում է Motor-ը:

Ժամացույցի ստեղծմանը մասնակցել է McLaren-ի գլխավոր դիզայներ Ռոբ Մելվիլը եւ Richard Mille-ի ինժեներ Ֆաբրիս Նամուրան: Ժամացույցի կորպուսը ստեղծված է հատուկ նյութից՝ բազմաշերտ կարբոնից եւ գրաֆենից: Այն մոտ 6 անգամ պողպատից թեթեւ է եւ 200 անգամ ամուր է: