Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Երկուստեք կարեւորվել են նաեւ համագործակցության նոր ձեւաչափ, մասնավորապես՝ օժանդակությունից անցում դեպի առեւտրային հարաբերությունների։