ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, մեկ մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական Al.com պորտալը:

Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ միջնակարգ դպրոցում (Huffman High School) տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել է 3 մարդ: Պորտալի տեղեկություններով՝ նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ինչպես ավելի ուշ մամուլի ասուլիսում հայտնել է Բիրմինգեմի ոստիկանական դեպարտամենտի ղեկավար Օրլանդո Ուիլսոնը, միջադեպի հետեւանքով տուժել են սեւամորթ պատանի եւ 17 տարեկան աղջիկ, որը հետագայում մահացել է: Ներկայումս տեղի ունեցածի հանգամանքների քննություն է կատարվում: Ուիլսոնը նշել է, որ երրորդ տուժածի վերաբերյալ տեղեկություն չունի: