Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի Լոնդոն պաշտոնական այցի ընթացքում Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել են փոխադարձ առեւտրային եւ մոտ 65 մլրդ ֆունտ սթերլինգ գումարի ներդրումային համագործակցության մասին, նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայնագրով նախատեսվում են Մեծ Բրիտանիայում ուղղակի ներդրումներ եւ երկու կողմից պետական գնումներ:

«Ներդրումների եւ գնումների այս նոր հնարավորությունները վերաբերում են ոլորտների լայն սպեկտրի՝ ներառյալ կրթությունը, ուսուցումը եւ հմտությունները, ֆինանսական եւ ներդրումային ծառայությունները, մշակույթը, առողջապահության ծառայությունները, տեխնոլոգիաները եւ վերականգնվող էներգետիկան, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը նախատեսում է 2 երկրների համագործակցություն մի քանի տարիների ընթացքում: