«Ժամանակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաեւ փոխվարչապետի պաշտոնը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Նկատենք, որ Գեւորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը եւ եւս մեկ անգամ 2014 թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում:

Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը կաս կկազմի նոր կառավարությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում