Երեկ՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 34-ամյա Քրիստինե Ծաղիկյանի վարած Nissan March մակնիշի 35 FX 028 համարանիշի եւ 44-ամյա Վահագն Տիգրանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 0753 AG տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։