ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ որպես շնորհավորանք կարդացել է Անդրեյ Դեմենտյեւի «Ես գիտեմ, որ բոլոր կանայք գեղեցիկ են...» բանաստեղծությունը։  Շնորհավորանքը ցուցադրվել է ՌՏ–ի եթերում։

«Ուրախ ենք, որ կա այսպիսի հրաշալի առիթ, որ կրկին բարձրաձայնենք ձեր նկատմամբ մեր խորին հարգանքը, ձեր գեղեցկության ու քնքշության նկատմամբ մեր հիացմունքը: Այսօր բոլոր տղամարդիկ ի սրտե ձեզ նվերներ են տալիս... Միայն դուք`կանայք, կարող եք սիրալիր մթնոլորտ ստեղծել եւ՛ տանը, եւ՛ աշխատավայրում, վերցնել տան եւ երեխաների ամենօրյա խնամքը, դառնալ բարոյական օրինակ»,–ասել է Պուտինը։

Նախագահը նաեւ ընդգծել է, որ «կինը ջերմ, լուսավոր կերպար է ամեն տղամարդու կյանքում»։

Շնորհավորական խոսքի վերջում նա կարդացել է Անդրեյ Դեմենտյեւի «Ես գիտեմ, որ բոլոր կանայք գեղեցիկ են...» բանաստեղծությունը։