ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացրել է իր ռազմական ներկայությունը մերձբալթյան երկրներում Ռուսաստանի ռազմական ներուժի ընդարձակման պատճառով, հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Հենց այդ պատճառով ՆԱՏՕ–ն  ապահովել է իր ընդարձակ ներկայությունը ռոտացիոն մարտական խմբերով, որ ցուցադրի անհրաժեշտության պարագայում գործելու ՆԱՏՕ–ի վճռականությունը»,–նշել է նա։

Նա նշել է, որ դաշինքը միշտ սատարում է ներկայության այն մակարդակը, որը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար։  Պավելը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները «տարածաշրջանային ուժերի մրցակցություն» ստեղծելու որեւէ նպատակ չեն հետապնդում։