Թուրքիայի Քյութահյա քաղաքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել կոտրվածնքեր ստացած 22-ամյա աղջիկ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ 22-ամյա Քադեր Մուսթաֆան իր ծննդյան օրը տանը ընկերների հետ զվարճանալու ընթացքում մաքուր օդ շնչելու համար մոտեցել է պատուհանին, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել 6-րդ հարկից։

Աղջկա ընկերները շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոց տեղափոխված աղջկա կյանքը փրկել չի հաջողվել։