Թուրքիայում ամուսնուց բաժանվել ցանկացող կինը սեռական ոտնձգության է ենթարկվել իր շահերը պաշտպանելու համար վարձված փաստաբանից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Քոջաէլի քաղաքում Օ․Ք․անունով կինը դատարան է դիմել բաժանվելու ամուսնուց, քանի որ ըստ իր պնդումների ամուսինն իրեն մշտապես բռնության է ենթարկում։ Կինը նաեւ փաստաբան է վարձել եւ սկսել գործընթացը, սակայն ընթացքում փաստաբանը սկսել է անհանգստացնել կնոջը՝ պահանջելով իր աշխատանքի դիմաց իր սեռական կարիքները բավարարել։ «Նա ասում էր, որ ես կարող եմ ապահովել իր սեռական կարիքները, սակայն ոչ-ոք դրա մասին չպիտի իմանա եւ սպառնում էր ինձ»,-ասել է կինը եւ փաստաբանի դեմ նույնպես դատական հայց ներկայացրել։