Առնվազն 11 մարդ է զոհվել եւ ավելի քան 50 հոգի վիրավորվել ավտոբուսի՝ անդունդն ընկնելու պատճառով, հաղորդում է RPP ռադիոկայանը։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երկրի հարավում՝ Այակուչո շրջանում։ Ռադիոկայանի տվյալներով, ավտոբուսն անդունդն է ընկել 100 մետր բարձրությունից։

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։