Ինդոնեզիայի արեւելյան շրջանում՝ Սերամ ծովի ջրերում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների Ալթայ Սայանսկի մասնաճյուղը:

Գործակալության տվյալներով, երկրաշարժի էպիկոնտրոնը ունեցել է հետեւյալ կոորդինատները՝  հարավային լայնության  3.19 աստիճան  եւ արեւելյան երկարության 130.90 աստիճան, գտնվել է Սորոնգ քաղաքից 262 կմ հարավ՝ Նոր Գվինեա կղզում։

Ցնցումների ինտենսիվությունը գնահատվում է որպես «շատ ուժեղ»։ Ավերածությունների, զոհերի եւ վիրավորների  մասին տեղեկություն չկա։