ԱՄՆ անտառային ծառայության ղեկավար Թոնի Տուկը հրաժարական է տվել սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո։ Այդ մասին գրում է Politico–ն՝ վկայակոչելով Տուկի նամակն ուղղված գերատեսչության աշխատակիցներին։

«Ես չեմ կարող պայքարել ամեն ոչ ճշգրիտ հաղորդագրության դեմ, որոնք հայտնվում են լրատվամիջոցներում։ Սակայն, ես կարող եմ վերահսկել այն որոշումը, որը ես այսօր կայացրել եմ»,–հայտարարել է նա։

Պարբերականի տվյալներով, Տուկի դեմ մի շարք բողոքներ են ստացվել անտառային ծառայության աշխատակիցներից՝ նրանք մեղադրում էին Տուկին կանանց նկատմամբ բացասական  վերաբերմունքի մեջ, հաղորդում է Gazeta–ն։