Բրազիլական դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել նավթագազային հսկա Petrobras ընկերության նախկին ղեկավար Ալդեմիր Բենդինիին, հայնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Efe գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Բենդինին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի եւ փողերի լվացման համար:

Ավելի վաղ Բրազիլիայի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Բենդինիի դեմ՝ հայտարարելով, որ Petrobras-ը ղեկավարելիս նա 3 միլիոն ռեալ (907 հազար դոլար) կաշառք է ստացել Odebrecht շինարարական ընկերությունից:

Ավելի վաղ դատավոր Աթաիդե Ռիբեիրո Կոստան հայտարարել էր, որ եթե Բենդինին մեղավոր ճանաչվի, ապա նրան մինչեւ 25 տարվա ազատազրկում է սպառնում: Բենդինին ընկերության գլխավոր տնօրեն էր դարձել 2015-ի սկզբին՝ Մարիա դաս Գրասասի սկանդալային հրաժարականից հետո: Դատավորի ներկայիս դատավճիռը ենթադրում է, որ կոռուպցիան ընկերությունում շարունակվել նաեւ Car Wash անվանումը ստացած հակակոռուպցիոն օպերացիայի շրջանակներում նախաձեռնված հետաքննությունը սկսելուց հետո: 2016 թվականի մայիսի վերջին Petrobras-ը գլխավորում էր Պետրո Պարենտեն: